19.03.2019

  1. Տեքստը  փոխադրի´ր` ուրիշի ուղղակի խոսքերը անուղղակի խոսք դարձնելով:

Լինում է չի լինում, մի փադիշահ  է լինու մ: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում
ալևորին, թե ինչով է զբաղված նա այս շոգ կեսօրին:  Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ նա դեռ աշխատում է: Կապրի’ նա, մինչև այս ծառը պտուղ տա:

— Ո՜վ  ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:

Նա կոչելով նրան ամենակարող տեր, ասաց, որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ տնկի, մյուսը ճաշակի դրա պտուցնրը: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն սկսի պտուղ տալ:

-Ո՜վ  ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն սկսի պտուղ տալ:

Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս: Ծերունին ժպտում է և հարցնում նրան, թե արդյոք տեսնում է նա, որ ա’յ, ծառն սկսեղ պտուղ տալ: 

-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծառն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:

Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերունուն: Ծերունին կոչելով ո’վ մեծ փադիշահ, ասաց, որ նա ուշադրություն դարձնի, որ մյուս ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ նրա տնկին`երկու անգան:

-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:

Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցներին, կոչելով նրան բարեկամներ, թե արդեն գնալու ժամն է, թե չէ ծերունու մոտ մի քիչ էլ որ կանգնեն, բոլորովին կսնանկանան:

-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:

2. Ընդգծված երկրորդական նախադասությունները  բառակապակցություններ դարձրո՛ւ: 

 

Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում կածանը, որը հետզհետե աչքից անհետանում էր:
Արևն ու Երկիրը, որ իրար փոխադարձաբար ձգում են, կապված են նաև այլ տիեզերական մարմինների հետ:
Վեպի հերոսները կառուցում են մի տիեղերանավ, որը կարող էր Լուսին թռչել:
Սարքը, որ խորամանկ կառուցվածք ունի, ուղղակի դեռ չի ընկել այդ պատանու ձեռքը:
Հեշտ չէ հաղթահարել նրանց ազդեցությունը, ովքեր երկար ժամանակ անառարկելի հեղինակություն են եղել:
Մարդիկ շրջապատեցին նրա տունը, ով սարքել ու իրենց էր նվիրել այդ մեքենան:
Երբ
 նկարում էր բերդի մուտքը, մատիտը մի պահ ձեռքին մնաց:
Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
3. Ընդգծված բառակապակցությունները (դերբայական դարձվածքները) վերարծի՛ր երկրորդական նախադասությունների:
Օրինակ՝
Դելֆիններին վարժեցնողները
 կապվում են նրանց հետ:- , Նրանք ովքեր  վարժեցնում են դելֆիններին, կապվում են նրանց հետ:
Մեզ որպես թանկագին հյուրի դիմավորող տանտերը սեղանին իրենց երկրի ամենահամեղ կերակուրները դրեց:
Իսկական փորձություն է խխունջներ  հյուրասիրող մարդկանց երկրում հյուր ընկնելը:
Ստիպված կանգ առանք ջունգլիներով շրջապատված մի գյուղում:
Այնտեղ մեզ կոկորդիլոսի պոչ հյուրասիրեցին վայրի պտուղներով ծանրաբեռնված ծառերի տակ:
Հետո մեզ տարան արևի կուրացուցիչ ճառագայթներով լցված, խայտաբղետ ու աղմկոտ շուկան:
Մեր պատվին գնված սև, մազմզոտ թրթուրները շուկայի ամենաթանկ ապրանքներն էին:
4.Ընդգծված դերբայական դարձվածքները վերածի՛ր երկրորդական նախադասությունների:
Օրինակ՝
Հոր հեռանալուն պես 
աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեցբերեց, քսեց տղայի վերքերին:-Հենց որ հայրը հեռացավ, աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեց, բերեց, քսեց տղայի վերքերին:
Շիկացած անապատներում թափառողները վարժվում են տապակած մորեխ ուտելուն:
Մենք լսել էինք չինացիների՝ ծիծեռնակի բներ ուտելու մասին:
Մարդկանց մեջ փնտրում, գտնում էր տարօրինակ սովորույթներ ու ճաշակ ունեցողներին:
Նա սպասում էր հայրենակիցների՝ իրեն դիմավորելուն:
Նա վերադարձավ երկար տարիներ ապրած տեղից:
Իր հայրենիքի բախտը ոտնակոխ անելու չափ 
անգութ չէր նա:
Մեկ էլ կանչելու դեպքում պիտի հետևեի նրան:

Լրացուցիչ կրթություն

Գրել շարադրություն  ձեր ընտրած թեմայով:

Оставьте комментарий